Սպանություն՝ Երևանում. ոստիկանությունը պարզել է սպանությունը կատարածի ինքնությունը
Հունվարի 28-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի առաջնային մակերեսի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Սերգեյ Գալստյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց անհայտ անձը հրազենից կրակել և սպանել է Ս. Գալստյանին:
Հունվարի 29-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել