HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են բանակի թեմայով ֆոտոմրցույթի հաղթողները

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը (հիմնադիրներն են www.facebook.com/MerBanaky հասեցով գրանցված «Մեր բանակը» էջի ադմինիստրատորները) կազմակերպել էր լուսանկարների մրցույթ:

Մրցույթին ներկայացված լուսանկարները տեղադրվել են «Մեր բանակը» էջում, և մինչև հունվարի 26-ը անցկացվել է հանրային քվերակություն: Այժմ հայտնի են քվեարկության արդյունքում հաղթած լուսանկարները, որոնք որոշվել են օգտատերերի «Like»-երի առավելագույն քանակով և մեկնաբանություններով:

«Ես եմ իմ երկրի զինվորը» անվանակարգում.

1-ին հորիզոնական` Էդգար Բարսեղյան, 1,189 Like, 43 մեկնաբանություն
2-րդ հորիզոնական`
Գրիշա Բալասանյան, 1,167 Like, 28 մեկնաբանություն
3-րդ հորիզոնական`
Աննա Մելիքսեթյան, 795 Like, 138 մեկնաբանություն

«Խաղաղության զինվորը» անվանակարգում.

1-ին հորիզոնական` Սարո Բաղդասարյան, 1579 Like, 175 մեկնաբանություն
2-րդ հորիզոնական`
Դավիթ Ալեքսանյան 1341 Like, 156 մեկնաբանություն
3-րդ հորիզոնական`
Արտակ Գևորգյան 766 Like, 31 մեկնաբանություն

Մրցանակների հանձման միջոցառումը տեղի կունենա հունվարի 31-ին` ժամը 14:00-ին, «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» զենքի և զինամթերքի խանութում (Մամիկոնյանց փող. 60):

Հիշեցնենք, որ մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում կա 3 մրցանակային տեղ.

1-ին տեղի համար` 50 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,
2-րդ տեղի համար` 30 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,
3-րդ տեղի համար` 20 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից:

Բացի դրանից՝ հաղթողները կստանան «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» և «200 հայ զորավարներ» գրքերը:

Հարգանքով՝
«Մեր բանակը» քաղքացիական նախաձեռնություն
Ֆեյսբուքում՝ http://www.facebook.com/MerBanaky




Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter