Հայաստանը կմասնակցի Մադրիդի «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հունվարի 30-ից փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում տեղական 7 զբոսաշրջային ընկերության հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:
Նախորդ տարի «Fitur»-ին մասնակցել է 9506 զբոսաշրջային ընկերություն 167 երկրից. այն ունեցել է շուրջ 120 հազար մասնակից և 92 հազար այցելու: Ցուցահանդեսը լուսաբանել է ավելի քան 6300 լրագրող 54 երկրից:
Ցուցահանդեսի շրջանակներում Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետ համատեղ կազմակերպվելու է ներդրողների համաժողով, որի ընթացքում ՀԱՄՀ-ն ներկայացնելու է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը, գործարար միջավայրը՝ նպատակ ունենալով խթանել ներդրումների հոսքը Հայաստանում հասանելի հյուրանոցային ենթակառուցվածքների ստեղծման գործում:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել