ԿԸՀ-ն հայտարարում է բաց դռների օր քաղաքացիների և ՀԿ-ների համար
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հունվարի 31-ին՝ ժամը 13.00-ին և փետրվարի 4-ին՝ ժամը 14.00-ին, հայտարարում է բաց դռների օրեր քաղաքացիների համար:
Բաց դռների օր է հայտարարվում նաև փետրվարի 2-ին՝ ժամը 12.00-ին, ԿԸՀ-ում որպես դիտորդ հավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունների համար, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում:
ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ միջոցառմանը կարող են մասնակցել նաև ԿԸՀ-ում չհավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել