HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետը շինարարներին խորհուրդ է տվել հնարավորինս շատ օգտագործել տեղական շինանյութերը

Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այսօր շինարարական կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել է ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր:

Ա.Հարությունյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին հորդորել է խուսափել իրական աշխատավարձերը թաքցնելու արատավոր երևույթից և գործել արդար ու թափանցիկ՝ ստուգող մարմիններին ներկայացնելով ստույգ հաշվետվություններ, ինչի համաձայն կհստակեցվեն նաև պետական բյուջե կատարվող մուտքերը:

Աշխատանքին համապատասխան վարձատրությունը, ըստ Արա Հարությունյանի, կարևոր է ոչ միայն մասնագետների վերապատրաստման, այլև արտագաղթի կանխման գործընթացներում: Նրա խոսքով՝ պատկան մարմինները կիրականացնեն վերահսկողություն, հայտնաբերված խախտումների դեպքում կազմակերպությունները կենթարկվեն տույժի:

Վարչապետը քաղաքաշինության նախարարին հանձնարարականներ տվեց կապիտալ շինարարության ոլորտում մրցույթների թափանցիկության ապահովման և աշխատանքները միայն պայմանագրի առկայության և համապատասխանության դեպքում իրականացնելու վերաբերյալ:

Ա.Հարությունյանը հանձնարարեց նաև Արցախի շրջվարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի ղեկավարների հետ մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել 5-ամյա կապիտալ շինարարության ծրագիր:

Վարչապետը ֆինանսական խնդիրներ ունեցող շինարարական կազմակերպությունների ղեկավարներից պահանջեց սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտավորությունները՝ աշխատանքում ներգրավելով բանկային կամ այլ ռեսուրսներ՝ առանց պետական երաշխավորության, հակառակ դեպքում հրաժարվել պատվերներից:

Ա.Հարությունյանը շինարարներին խորհուրդ տվեց հնարավորինս շատ օգտագործել տեղական շինանյութերը՝ դրանով խթանելով նաև տեղական արտադրության զարգացումը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Ա.Մոսիյանը, ֆինանսերի և էկոնոմիկայի նախարար Ս.Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter