Ղազախստանում վթարի է ենթարկվել քաղաքացիական ինքնաթիռ. զոհված օդաչուներից մեկը հայ է
Հունվարի 29-ին Ղազախստանի Ալմաթա քաղաքի մերձակայքում վթարի է ենթարկվել «Կոկշետաու-Ալմաթի» չվերթ իրականացնող «Չելենջեր-200» քաղաքացիական ինքնաթիռը:
Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի հետևանքով զոհվել են «Սքաթ» ավիաընկերության օդանավի բոլոր 21 ուղևորները, այդ թվում նաև անձնակազմի 5 անդամները։
Վթարի վայրում այս պահին աշխատում են փրկարարները, հրշեջներն ու ոստիկանության աշխատակիցները։
Տեղեկությունները պարզաբանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ, որտեղից պարզ է դարձել, որ վթարի ենթարկված օդանավի օդաչուական անձնակազմում է եղել ազգությամբ հայ, Ղազախստանի քաղաքացի Սվյատոսլավ Բաբայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել