HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոկվել է կիսակառույց տան վերելակը. 1 մարդ հոսպիտալացվել է

Հունվարի 29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 8 շենքին հարակից կիսակառույց սեփական տանը պոկվել է վերելակի ճոպանը, կա տուժած. անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ճոպանի պոկվելու հետևանքով 1988 թ. ծնված Ա. Նիկոլյանը գլորվել է տանը հարակից ձորակը:

Հրշեջ-փրկարարները պատգարակով ձորակից դուրս են բերել տուժածին: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter