HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունս երիտասարդ գիտնականների հույսին է մնացե՞լ

Պետությունս նեղն է ընկել: Էնքան է նեղն ընկել, որ գործող նախագահի նախընտրական քարոզչությանը ներգրավել են երիտասարդ գիտնականների: «Լույս» հիմնադրամի մասին մի սրտաճմլիկ հոլովակ են թողարկել, որի նպատակն է հանրությանը ցույց տալ, թե որքա՜ն մտահոգ են երկրի «լույսավոր» գիտելիքահենք ապագայի, թե որքա՜ն գոհ ու շնորհակալ է գիտության մեջ իր ապագան տեսնող ողջ երիտասարդ սերունդը իրենց խնդիրները խորությամբ հասկանալու եւ սատարելու համար: 

Բա եղա՞վ…Նախ, հենց «Լույս»-ի շրջանավարտներից շատերը ընդվզեցին, որ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու եւ ընդհանրացնելով՝ «երախտապարտ» երիտասարդության իմիջ են հրամցնում: Էլ երիտասարդ գիտնական չկա՞, էլ կարծիք չկա՞… Ասե՞մ տեղը: Լրագրող Մանե Հակոբյանը մեծ, շնորհակալ գործ է արել՝ վիճակագրական ուսումնասիրությունների համար հիմք է ստեղծել նաեւ եւ հատկապես ձեզ համար:  Այս մի ամսվա ընթացքում նա մոտ 70 երիտասարդ գիտնականից հարցազրույց է վերցրել ու տեղադրել համացանցում: Բա մի հատ ուսումնասիրեիք, համադրեիք երիտասարդ գիտնականների պատասխանները, ձեր «վիճակագրության» հետ համեմատեիք ու դրանից հետո հոլովակ նկարեիք պարոնայք քարոզարշավի պատասխանատուներ…Չնայած ի՜նչ եմ ասում՝ մարդու մտքին տեղ լինի: Դե երեւի վերեւներից հրահանգել են, որ ամեն ինչ, նույնիսկ մածունը, վարդագույն է… 

Տեղն ընկած ժամանակ էլ, երբ գիտնականները պահանջում են թեկուզ Հայաստանի միջինին մոտ աշխատանքային պայմաններ ու աշխատավարձ, պետությունս ասում է՝ հո մենակ պահանջելով չի՝ դու՛ք էլ ելքեր առաջարկեք…Մեկն ասի՝ պետություն, բա դու ինչի՞ համար ես, քո գործի անունն ի՞նչ է…Մենակ ասում ես ու սկի առաջարկած ելքերին էլ չես բանի տեղ դնում: Քի՞չ են եղել առաջարկներ: Միայն ՊԳՖԱ-ի էջում 30-31-ը կա, տո հենց Մանեի արած ուսումնասիրությունն ուսումնասիրիր՝ երիտասարդ գիտնականները նույնպես լիքը առաջարկներ են արել… 

Հազար ու մի հաստիք, փորձագետ ու խորհրդական ունես՝ ո՞վ պիտի ելքեր առաջարկի կամ առաջարկած ելքերին ընթացք տա…Էս հարցը հո «Դժվար ապրուստը» չի, որ այսքան ձգձգում ես… 

Այսպես չի լինի՝ եթե ո՛չ ելքեր ես առաջարկում, ո՛չ էլ առաջարկներին անդրադառնում, ավելի ճի՞շտ չի լինի, որ քո կամքով տեղդ զիջես գործ անել ձգտող ու ուրիշներին՝ թեկուզ երիտասարդ գիտնականներին: Թե չէ 18 թվին մեկ էլ տեսնելու ենք, որ դեռ ապահով չի Հայաստանը, որ դեռ սպառողական զամբյուղից քիչ ստացող խելոք, մրցունակ, երիտասարդների ուշք ու միտքը էլի դրսերում կարգին պայմաններով աշխատանք գտնելն է, որ գիտության զարգացման ռազմավարական ծրագրի ժամկետները երկարացնել է պետք՝ մի 100 տարով, որ դեռ ԱՄՆ դեսպանի ջիպը որտեղ քեֆը տա՝ կանգնում է, որ «Դժվար ապրուստը» դեռ չի վերջացել… 

Հո մենակ խոսելով չի՝ գործ ինչու՞ չի արվում… 

Ամեն բան սերիալ է դարձել, մանավանդ էս նախագահական ընտրությունները՝ անհետաքրքիր, տաղտկալի, ոչ պրոֆեսիոնալ դերասաններով… 

Հ.Գ. 8 հոգի… 8 միլիոն… 8 անգամ 8՝ 64… 64 վանդակ… շախմատ… ֆեդերացիա… խաղաքարեր… սեւ ու սպիտակ… մածուն… մածնաբրդոշ… 

Ստեփան Գյոզալյան

Մեկնաբանություններ (3)

Վ. Առաքելյան
Ենթադրենք վերադարձան, այդ դեպքում հարց է ծագում, թե այդ երիտասարդները որտեղ են աշխատելու և աճելու: Գաղտնիք չէ, մեր կարևոր աշխատատեղերը կաշառքով են, իսկ որևէ գիտական բարձրունքին հասնելու աճի ճանապարհը քծնանքով: Հոլովակում նշված նահանգների և այլ լավագույն համարվող բարձրագույն հաստատությունները պարզապես մասոններին ծառայող և Համաշխարհային կառավարություն ստեղծելու հույսը փայփայող և հիմնարար գիտության դեմ պայքարող կենտրոններ են և չի բացառվում, որ այդ երիտասարդներից շատերը վերադառնան բարձր ,,աշխատավարձ,, ապահովող մասոնական կարգերով, հետախուզական վարչության գաղտնի դիպլոմով:
զառուհի
videon chka,ov e hanel?
Հետք
Երեւի իրենց շտաբն է հանել, հիմա չկա youtube-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter