«Հայկական ժամանակ». կաթողիկոսի միջնորդությունները
Օրերս հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն՝ միջնորդելով ազատ արձակել 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին:
2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանում ոչ թե մեկ, այլ հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, ներկայումս իր քաղաքական հայացքների համար բանտում է ընդդիմադիր Տիգրան Առաքելյանը: Ինչու կաթողիկոսը նրանց ազատելու խնդրանքով երբեւէ չդիմեց Սերժ Սարգսյանին: Թերթի այս հարցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը երեկ պատասխանել է. «Տարբեր ժամանակներում նման միջնորդություններ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կատարվել են: Անգամ նաեւ գրավոր դիմումներ են եղել ՀՀ իշխանություններին, որպեսզի քաղբանտարկյալներ ազատ արձակվեն, եւ այնպես չէ, որ միայն օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցների համար ենք միջնորդում, ինչպես եղավ Վահագն Չախալյանի դեպքում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել