HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ն դավադրության հոտ է առել

Բանից պարզվում է՝ ՕԵԿ-ը որոշել է ինքնուրույն քարոզարշավ իրականացնել Սերժ Սարգսյանի օգտին, իսկ Արթուր Բաղդասարյանը Վանաձորում անձամբ է կոչ արել ընտրել Սերժ Սարգսյանին:

«ՉԻ»- Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս լուրը սաստիկ զայրացրել է հանրապետականներին, ու հիմա նրանք քննարկում են՝ արդյոք արժե դատի տալ Արթուր Բաղդասարյանին (Սերժ Սարգսյանի դեմ սեւ PR իրականացնելու համար), թե նախ պետք է ծառայողական քննություն անցկացնել եւ բացահայտել պատվիրատուներին: Բանն այն է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ ՕԵԿ «ինքնաբուխ քարոզարշավից» հետո հանրապետականները սոցիոլոգիական հարցում են անցկացրել Վանաձորում եւ պարզել, որ Արթուր Բաղդասարյանի ելույթի արդյունքում Վանաձորում Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ ընկել է՝ 6 տոկոսից իջնելով 1,8 տոկոսի: Արթուր Բաղդասարյանն առայժմ պնդում է, թե ոչ մի վատ դիտավորություն չի ունեցել եւ չի գիտակցել իր արարքի հետեւանքները, բայց հանրապետականների մեծամասնությանը այս բացատրությունն արժանահավատ չի թվում: Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ՝ ՕԵԿ քարոզարշավի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter