«Ժողովուրդ». ՀՀԿ շտաբի պետը մարդ է սպանե՞լ
Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պատասխանատուն: Բանն այն է, որ Սարի թաղի բնակիչ, 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել է Օդոլմականունով հայտնի Էդիկ Հակոբյանի հետ: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Օդոլը կրակել է Սերգեյի վրա: Ստացած հրազենային վնասվածքների հետեւանքով վերջինս մահացել է: Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Օդոլի նկատմամբ: Սարի թաղի բնակիչները երեկ թերթին հայտնել են, որ Օդոլը երկար տարիներ աշխատել է Հանրապետական կուսակցության համար եւ հիմա էլ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն է: Մեկնաբանությունների համար թերթը դիմել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, նշել է. «Խնդրին ծանոթ չեմ եւ այս առումով որեւէ պարզաբանում չեմ կարող տալ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել