HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մորը խեղդամահ է արել

Հունվարի 28-ին՝ ժամը 07.55-ին, 1969 թ. ծնված Գագիկ Սենեքերիմյանից  ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայրը` 1938 թ. ծնված Գեղանուշ  Մանգյանը, աստիճաններից վայր է ընկել և մահացել:

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: 

Գ. Մանգյանի դիահերձմամբ ախտորոշվել է «համակցված գանգուղեղային փակ բութ վնասվածք, պարանոցի օրգանների սեղմում, գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, մեխանիկական շնչահեղձություն»: 

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը՝ ժամը 17.00-ին, սպանությունը կատարելու կասկածանքով, Մուրացանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1968  թ. ծնված Կարեն Սենեքերիմյանը: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հունվարի 27-ին, ժամը 23.00-ին, վիճաբանել է մոր հետ և խեղդամահ անելու միջոցով սպանել նրան:

Կ. Սենեքերիմյանը ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter