Սփյուռքահայ գեներալները մեկնել են առաջնագիծ
Բանակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները հունվարի 29-ին այցելել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ: Առաջնագծում սփյուռքահայ գեներալները ծանոթացել են մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ:
Սփյուռքահայ գեներալները շնորհակալություն են հայտնել հայրենիքի սահմաններն անառիկ պահող և հայ ժողովրդի խաղաղությունն ապահովող զինվորներին, նրանց հանձնել նվերներ:
ՀՀ ՊՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել