HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարը` ընդդեմ նոտարի

ՀՀ արդարադատության նախարարը 15.01.2013 թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի: Նախարարը պահանջում է «Նոտարիատի մա­սին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ (մեկ տարվա ընթացքում երեք անգամ վավերացրել է գործարք կամ հաստատել է փաստաթուղթ, որը վավերացման կամ հաստատման պահին եղել է անվավեր) և 4-րդ (մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության) կետերի հիմքով պաշտոնից ազատել նոտար Ալվարդ Մելքոնյանին:

Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 17.01.2013 թ.-ի որոշմամբ բավարարվել է:

Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 11-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարած­քի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախա­րարի 22.01.2013 թվականի թիվ 12-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարած­քի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական սպասարկման լիա­զորությունները մինչև դատաքննությանը ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարած­քի նոտարներ Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի վրա:   

ՀՀ ԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter