HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրայր Թովմասյանի «կարգադրությունը» կե՞ղծ է

Քիչ առաջ «Հետքի» էլեկտրոնային հասցեին մի քաղաքացի, ով ներկայացել է որպես արդարադատության նախարարության աշխատակից, նամակ է ուղարկել նշելով, որ ուզում է բարձրաձայնել մի «խայտառակ փաստի» մասին:

«Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մեզ` նախարարության աշխատակիցներիս է բաժանվել երկու թերթիկ: Թերթիկներից մեկը լրացված էր, մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը: Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին»,- գրել է նամակագիրը:

Ըստ նրան` արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարգադրել է, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում կազատեն աշխատանքից:

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը «Հետքին» փոխանցեց, որ նշված տեղեկությունը սուտ է, իրականությանը չի համապատասխանում, եւ նախարար Հայր Թովմասյանը տեղյակ չէ այդ թերթիկների մասին:

Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ նախարարը դիմի ոստիկանություն` իր անունից կեղծ տեղեկություններ տարածելու փաստով, Կարինե Քալանթարյանը բացասական պատասխանեց՝ պատճառաբանելով, որ լրատվամիջոցներին ուղարկված նամակը անանուն է, եւ չգիտեն, թե ով է ուղարկողը:

Մեկնաբանություններ (1)

hasmik
նույն բաները կատարվում են բոլոր հիմնարկներում, բոլորից պահանջում են ցուցակ քո և քո ընտանիքի անդամների մասին, անձնագրի տվյալներով, հեռախոսահամարներով, ընտրատեղամասով, հետո էլ ավելացնում են, որ իրենք ստուգելու են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter