HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդները ծանոթանում են Արցախի պատմությանը

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում բնակվող 70 հայ երիտասարդ նախօրեին մասնակցել է Րաֆֆու «Խամսայի մելիքությունները» հետազոտության ընթերցումներին: Միջոցառումը կազմակերպել էր Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) Վորոնեժի ներկայացուցչությունը:

Ցավոք, Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդները անտեղյակ են Հայաստանի, այդ թվում և Արցախի պատմությանը, ինչը լուրջ մտահոգության առիթ է:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ռուսաստանյան բոլոր ներկայացուցիչների առաջին խնդիրն է հնարավորինս նպաստել հայ երիտասարդների շրջանում այդ բացը լրացնելուն:

Արցախի մասին դեռևս 19-րդ դարում Րաֆֆու «Խամսայի մելիքությունները» հետազոտությունն այսօր մեծ պատմական և քաղաքական արժեք ունի: Արցախյան գոյամարտի ամենաթեժ շրջանում հայտնի թարգմանիչ-հրապարակախոս Լևոն Ղազարյանն այն փայուն թարգմանեց ռուսերեն` ադրբեջանական քարոզչամեքենայի լիովին աղավաղած Արցախի պատմությունը ռուսալեզու միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով:

««Խամսայի մելիքությունների» ընթերցումներ մոտակա օրերին անց են կացվելու Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի` Ռուսաստանում գործող բոլոր 12 ներկայացուցչություններում»,- հայտնում է ՀՄԵԿ մոսկովյան ներկայացուցչության մամուլի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter