HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարդախը բացահայտվել է

Այսօր` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է խարդախության մեկ դեպք: Մասնավորապես,  ՀՀ քաղաքացի, Երևան քաղաքի բնակիչ Ա.-ն, ՀՀ քաղաքացի Երևան քաղաքի բնակչուհի Լ.-ից վերցրել է 45 մլն  ՀՀ դրամ`  ԴԱՀԿ ծառայության աճուրդով  Երևան քաղաքի կենտրոնում անշարժ գույք ձեռքբերելու  պատրվակով, որի  դիմաց վերջինիս հանձնել է  կեղծ անդորրագիր` իբր տրված ԴԱՀԿ ծառայության կողմից:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԴԱՀԿ ծառայության  կողմից հայտնաբերվել է խարդախության  նմանատիպ 5 դեպք, որի հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի  քննչական  վարչության կողմից հարուցվել է համապատասխան քրեական գործ:

Հիշեցնեք,  որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ նմանատիպ դեպքերի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: ԴԱՀԿ ապահովող ծառայությունը  ևս մեկ անգամ հորդորում է  հարկադիր էլեկտրոնային աճուրդով  գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող բոլոր անձանց այն կատարել բացառապես օրենքով սահմանված կարգով, մասնավորապես էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կայքում կամ ԴԱՀԿ ծառայությունում գրանցվելու և աճուրդին մասնակցելու միջոցով, և խուսափել ինքնահռչակ միջնորդների  «ծառայություններից»:

ԴԱՀԿ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter