
Ավտոմեքենան այրվել է. տուժել է 2 մարդ
Հունիսի 20-ին ժամը 01.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մխչան-Բյուրավան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.12-ին, մարվել` 02.34-ին:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի 06 ՕՍ 153 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի գազատար խողովակին և շրջվել:
Պատահարի հետևանքով ավտոմեքենան և վնասված գազատար խողովակը բռնկվել են, ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Տարբեր աստիճանի այրվածքներով վարորդ, 1990թ. ծնված Հրանտ Աբգարյանը և ուղևոր, 1990թ. ծնված Անդրանիկ Փամբուկյանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով հոսպիտալացվել են Երևան քաղաքի Այրվածքների կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «1-04» ծառայության աշխատակիցները դադարեցել են գազի արտահոսքը խողովակից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ` կատարվում են վերանորոգման աշխատանքներ:
Մեկնաբանել