HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԳԱԼԱ»-ն հետևողական է լինելու, որպեսզի որևէ լրատվամիջոց չանցնի այն ճանապարհով, որը մենք ժամանակին հաղթահարել ենք

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցներն իրենց զորակցությունն են հայտնում «Ժողովուրդ» օրաթերթին, որն այժմ գտնվում է իշխանական մամլիչ մեքենայի թիրախում: Զանգվածային որևէ լրատվամիջոցի դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտում ենք և համարում, որ նախընտրական շրջանում իշխանությունների սանձազերծած անփառունակ արշավը բացահայտ ճնշում է խոսքի ազատության վրա:

«ԳԱԼԱ»-ն կոչ է անում մեկընդմիշտ վերջ դնել առհասարակ որևէ լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակելուն միտված այսօրինակ անհաջող հնարքների կիրառման մեխանիզմներին, քանի որ նման երևույթները վնասում են նախ և առաջ մեր երկրի հեղինակությանը և միջազգային վարկին:

Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի որևէ լրատվամիջոց չանցնի այն ճանապարհով, որը մենք ժամանակին հաղթահարել ենք:

Ուստի, եթե դատարանի որոշումը հանգեցնի նրան, որ «Ժողովուրդ» օրաթերթը չունենա հնարավորություն անխափան շարունակելու իր գործունեությունը, ԳԱԼԱ -ն պատրաստ է իր երևանյան գրասենյակը՝ բոլոր տեխնիկասարքավորումներով հանդերձ, տրամադրել «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակազմին: Թերթը չպետք է դադարեցնի իր աշխատանքը, առավել ևս հիմա, երբ ընդամենը օրեր անց երկրում համապետական կարևորագույն ընտրություններ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter