HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանը պահանջում է կուսակցության բիզնեսը զարգացնել

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, պարզվում է՝ միմիայն մտածում է իր բիզնեսների ընդլայնման մասին: «Ժողովրդին» իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Բաղդասարյանն ՕԵԿ քվոտայով նշանակված նախարարներին հաճախ վատ դրության մեջ է դնում՝ ասելով, թե պետք է այնպես աշխատել, որ կուսակցության բիզնեսը զարգանա: Այլ կերպ ասած, Հայաստանում ընդունված ավանդույթի համաձայն՝ նախարար նշանակողը նրանցից «պլան» է պահանջում:

Այնուամենայնիվ, փորձեցինք տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից: Սակայն վերջինս հայտարարեց, որ իրականում նման բան չկա. «Այդ տեղեկությունները, որոնք շրջանառվում են, ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, անհեթեթություն են: Ա. Բաղդասարյանը եւ ՕԵԿ-ն աշխատում են երկրի բարեփոխումների ու դրական գործունեության համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter