HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Սամվել Մայրապետյանը «պաժառնու» շենքն էլ է գնել

Հայաստանի խոշոր օլիգարխներից մեկը` Սամվել Մայրապետյանը, իր հերթական էլիտար շենքի համար «տարածք է ազատագրել» ՀՀ քաղաքացիներից: Խոսքը, երեւանցիների սլենգով ասած՝ «Պաժառնու հայաթի» տների մասին է, որի համար Մայրապետյանը վճարել է քառակուսի մետրի համար 1000 ԱՄՆ դոլար:

Եղել են քաղաքացիներ, որոնք հրաժարվել են ինքնակամ վաճառել իրենց սեփականությունը, սակայն նրանց ասվել է, թե, ի վերջո, տարածքը ճանաչվելու է գերակա շահ եւ տրվելու է Մայրապետյանին, եւ լավ կլինի, որ հիմա նրանք ինքնակամ վաճառեն տները, քանի գործարարը վճարունակ է:

Պուշկին 4-ում բնակվող քաղաքացին «ՉԻ» խմբագրությանը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ տարածքը 3 տարի առաջ է գերակա շահ ճանաչվել, եւ իրենց բակում երկու սեփականատեր են, ովքեր հրաժարվել են համաձայնել Մայրապետյանի առաջարկած պայմաններին:

Քաղաքացին տեղեկացրեց նաեւ, որ «Պաժառնու» շենքը եւս Մայրապետյանը գնել է, իսկ հրշեջ ծառայությունը տեղափոխվել է այլ տարածբ: Քաղաքացին պատմեց, որ երբ այն ժամանակ իրենք Մայրապետյանին ասել են` ինչ կստացվի, եթե իրենք հրաժարվեն վաճառել իրենց սեփականությունը, Մայրապետյանը պարզապես հակադարձել է` «կկոխեմ գերակա շահի տակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter