HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում նույնիսկ «պիոներպալատն» է վագոն-տնակներում գործում (վիդեո)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, «խախտելով» ավանդույթը, ավստրալահայ Արամ Միքայելյանի ֆինանսավորմամբ գնված վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին ոչ թե որևէ անօթևան ընտանիքի վագոն-տնակ, այլ Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում, Ալեք Մանուկյան փողոցում գտնվող արտադպրոցական կենտրոն` նախկին պիոներպալատ:

Գուցե զարմանալի թվա, բայց տասնյակ մասնագիտական խմբակներում ընդգրկված հարյուրավոր աշակերտներ ունեցող այս կրթօջախը երկրաշարժից հետո առ այսօր շարունակում է գործել տնակային պայմաններում:

Բարեբախտաբար և հատկապես պալատի ուսուցչական կազմի ջանքերի շնորհիվ` նույնիսկ ձմռան ամիսներին կրթօջախում երեխաների հոսքն ու պարամունքները չեն դադարում, այն դեպքում երբ վաղուց շարքից դուրս եկած տնակները տաքացվում են ընդամենը փայտի վառարաններով: Մեր այցելության պահին հաստատության տնօրեն Թամարա Հայրապետյանը տեղեկացրեց, որ մնացել էր ընդամենը մեկ օրվա վառելափայտ:

Առավել մանրամասն` «պիոներպալատի» առօրյայի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter