HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զվարթնոցը` ԱՊՀ լավագույն օդանավակայան

Հունվարի 30-ին, Դուբայում, «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները: Նոմինացիաները տարբեր էին. «Աշխարհի լավագույն օդանավակայան», «Միջին Արեւելքի լավագույն օդանավակայան», «Եվրոպայի լավագույն օդանավակայան», եւ այլն: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, եւ Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» նոմինացիայի քվեարկության արդյունքների, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում: 

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը» /«EMAA» «Emerging Markets Airports Award»/: 

Զվարթնոցից բացի ԱՊՀ-ից ընտրվել էին ևս չորս` Մոսկվայի «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» և Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները: Քվեարկությունն ընթացավ ավելի քան մեկ ամիս: 

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, մրցանակը ստացավ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter