HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատի ինքնափլուզում «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ի տարածքում. 1 զոհ, 1 վիրավոր

Հունիսի 18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հաղթանակ» թաղամասում` «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ի տարածքում, տեղի է ունեցել պատի ինքնափլուզում, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է խճահատիկի էլևատորի երկաթբետոնե կոնստրուկցիան, ինչից գործարանի աշխատակից, 1974թ. ծնված Սլավիկ Ղազարյանը տեղում զոհվել է, իսկ մեկ այլ աշխատակից` 1980թ. ծնված Արտյոմ Ղազարյանը, կոտրել է ձեռքը և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Փրկարաները փլատակից դուրս են բերել Ս.Ղազարյանի դին: Ըստ հերթապահ բժշկի գնահատման` Ա.Ղազարյանի առողջական վիճակը միջին ծանրության է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter