HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Վիրտուոզ պարը ոչ մեկի մենաշնորհը չէ. Candoco պարային խումբը Հայաստանում

Candoco անգլիական պարային խմբի անվանումն առաջացել է «կարող ես»  (անգլ.`can do)  արտահայտությունից:

 Candoco-ն Միացյալ Թագավորությունում հայտնի  ներառական պարային ընկերություն է, որը գործում է 1991 թվականից: Վելլի Օ՛ Բրայենն ու Քրիս Օուենը երկու օրով Հայաստան են եկել՝ վարպետության դասընթացներ անցկացնելու Գյումրիի ու Երևանի խուլ պարողների և «Միհր» թատերական խմբի ներկայացուցիչների հետ:

Վելլին նշում է, որ գեղեցիկը մարդկանց մատուցելու համար մարդու ֆիզիկական հնարավորություններն առաջնային նախապայման չեն: Նրանք պարում են և սովորեցնում  պարի միջոցով ինքնաարտահայտվել բազմաթիվ երիտասարդների, ովքեր ունեն նույնիսկ ավելի լուրջ առողջական խմդիրներ:

Դասընթացի մասնակիցները տպավորված են բրիտանացի պարողների հետ շփումից և նրանցից ստացած պարային նոր գիտելիքներից: Նրանց խոսքերով, պարելու համար պարտադիր չէ անպայման կարողանալ լսել երաժշտության ձայնը. նրանք զգում են դա պարուսույցի շարժումներից, ում ապրումները փոխանցվում է իրենց , և արդյունքում ստեղծվում է հրաշալի մի բան:

Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները և արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային հնարավորությունների անսահմանությանը:

Բրիտանական հայտնի The Guardian պարբերականը Candoco-ի մասին գրել է. «Նրանք ապացուցում են, որ վիրտուոզ պար ցուցադրելը որևէ մեկի մենաշնորհը չէ: Candoco-ի բեմադրած պարը գրավչության և խիզախության միավորում է»:

Դասընթացի ավարտից հետո խմբի ներկայացուցիչները մարտին Երևանում հանդես կգան համերգներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter