HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ Հասմիկ Պողոսյանին` դադարեցնել անհեթեթ ցուցահանդեսի իրականացումը

«Պատմական հուշարձանների պահպանություն» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը 

Անցած տարի կառավարության 1169-Ա որոշմամբ Երևան տեղափոխվեցին թվով 53 հուշարձաններ՝ «ցուցահանդես կազմակերպելու նպատակով»: Շատերը գուցե մոռացել են այդ մասին, սակայն մենք՝ «Պատմական հուշարձանների պահպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամներս, դեռ հիշում ենք ու պայքարելու ենք, որ այդ չարաբաստիկ, հակաազգային ու օրեքների կոպտագույն խախտումներով ցուցահանդեսը չկայանա:

Ինչպես հայտնվել է ավելի վաղ, նախաձեռնության անդամները բազմիցս հանդիպել են ցուցահանդեսի կազմակերպիչների ու մշակույթի նախարարության աշխատակիցների հետ, ինչպես նաև հարցը բարձրացրել են Հանրային խորհրդում: Ցավոք, վերջինը որդեգրել էր «հակամարտության խաղաղ կարգավորման ուղին», այն է` առանց հարցին լուծում տալու հանդարտեցնել կրքերը, ինչն այնքան էլ նպատակահարմար չէր այս պարագայում, քանի որ բարձրացրած հարցը վերաբերվում է մշակութային արժեքնեիր պաշտպանությանը: Մյուս օղակների ներկայացուցչների պատասխանները ծիծաղելի ու անհիմն են. մասնավորապես վերջին ասուլիսի ժամանակ Արմեն Ապրոյանի կողմից հնչեցված միտքը, թե իբր օրենքի մեջ գրված «բացառիկ» բառը հասկանում ենք որպես երևույթի բացառիկություն: 

Հիշեցնենք, որ «Պատմական և մշակութային հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխում կարելի է կատարել միայն բացառիկ դեպքերում` կառավարության որոշմամբ:

Ստորև ներկայացնում ենք հատված՝ ՀՀ կառավարության 2005 թվականի 
դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշման
հավելվածից, լուսավորելով ձեզ և տալով բացառիկ բառի բացատրությունը: Այսպիսով՝ 2. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է ԲԱՑԱՌԻԿ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:

Մշակույթի նախարարության հարգելի աշխատակիցներ, առանց օրենքին ծանոթ լինելու, խնդրում ենք հրապարակավ ծիծաղելի արտահայտություններ չանե՛լ: 

Հարգելի՛ նախարար Հ. Պողոսյան, ևս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել այդ անհեթեթ ցուցահանդեսի իրականացումը և վստահեցնում, որ մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր հուշարձանների պաշտպանության համար:

Հարգելի՛ նախարար, հաղորդագրությանը կից ուղարկում ենք հղում, որը Ձեզ հետագայում շատ կօգնի հուշարձանների տեղափոխման հարցում.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter