HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանային նոր ծրագրերի մեկնարկ` Ստեփանակերտում

Ստեփանակերտ համայնքից ընտրված` ԱԺ  պատգամավորների և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ, այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքի բնակարանային հարցերին: 

Վարչապետը ներկաների քննարկմանն  է ներկայացրել այն երեք հիմնական ծրագրերը, որոնք ուղղված են Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների, առաջին կարգի հաշմանդամների և  վթարային շենքերում ու հանրակացարաններում ապրող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:

Ստեփանակերտում բնակարանով ապահովման ենթակա զոհված ազատամարտիկների և առաջին կարգի հաշմանդամների ընտանիքներն առաջիկա ամիսների ընթացքում կապահովվեն բնակարաններով:

Խորհրդակցության ընթացքում քննարկումներ ծավալվեցին մայրաքաղաքի վթարային շենքերում և հանրակացարաններում ապրող ընտանիքների բնակարանային հարցերի շուրջ: Որոշվեց ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կառաջարկեն առկա խնդիրների կարգավորման սկզբունքներն ու կարգը: Վարչապետ Ա. Հարությունյանը քաղաքապետարանին  ցուցում տվեց գույքագրել մայրաքաղաքի բոլոր վթարային շենքերն ու հանրակացարանները, իսկ քաղաքաշինության նախարարությունը պետք է երկու ամսվա ընթացքում փորձաքննության ենթարկի դրանք և համապատասխան եզրակացություններ ներկայացնի կառավարություն` կառուցապատման առաջնահերթությունները որոշելու նպատակով:

Խորհրդակցությանը ներկա էին փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: 

ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter