
Պարույր Հայրիկյանի վրա կրակել են (թարմացված)
Րոպեներ առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա:
Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք նախագահի թեկնածուին: Հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ տղա: Նա լաց էր լինում. «Ախպերս, Պարույր Հայրիկյանին խփել են, բայց լավ է լինելու: Թող սաղ իմանան, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց երիտասարդն ու անջատեց հեռախոսը:
Նախագահի թեկնածուին տեղափոխել են հիվանդանոց:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Հետքին» տեղեկացրին, որ հունվարի 31-ին՝ ժամը 23.55-ին, նախնական ախտորոշմամբ աջ անրակի հատվածում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Այս պահին նա վերակենդանացման բաժանմունքում է:
Բժշկական կենտրոնի ընդունարանից տեղեկացրին, որ Պ. Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում. «Այս պահին դեռ չի վիրահատվել, սակայն պատրաստվում է վիրահատության»:
Հիվանդանոցի ընդունարանից նաև տեղեկացրին, որ հիվանդանոցում կարմիր բերետավորներ և ոստիկաններ են հավաքվել:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել