HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Սա մեր անապահով իրականությունն է»

Արդեն տեղեկացրել ենք, որ կեսգիշերին մոտ, Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա: Նա աջ անրակի հատվածում ստացել էր հրազենային վնասվածք:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Պարույր Հայրիկյանին վիրահատել են, նրա վիճակը կայուն է, եւ ապահովության համար դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է:

Այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, եւ հասարակությունը դեռ չի գիտակցում, թե ինչի համար կամ ում պատվերով է կատարվել նախագահի թեկնածուի մահափորձը:

«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադեւոսյանը շոկի մեջ է եղել՝ տեղեկանալով ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածի մասին:

«Չգիտեմ, շոկի մեջ եմ: Լրատվական կայքերն եմ փորփրում՝ մի լավ լուր ստանալու ակնկալիքով: Հուսամ Աստծո ողորմությամբ Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնա: Սա մեր անապահով իրականությունն է»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Զոյա Թադեւոսյանը:

Հարցին, թե այս քայլով հնարավո՞ր է երկրում անկայուն իրավիճակ ստեղծելու նպատակ են հետապնդել, Զ. Թադեւոսյանը պատասխանեց. «Չեմ կարող պնդել այդ վարկածը: Ու՞մ է ձեռնտու անկայունությունը, իսկ միթե՞ մեր երկրում կայունություն կա: Ամեն դեպքում այդ հարցերի պատասխանները պետք է տան իշխանությունները՝ հանցագործին շուտափույթ հայտնաբերելով»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ Պարույր Հայրիկյանի դեմ կրակոցներն ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ եւ նույն շարքում են, ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ի եւ 2008թ. մարտի 1-ի կրակոցները եւ «հանդիսանում են միեւնույն պատվիրատուների ձեռքի գործը»:

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Միթե սա այն տիկինը չէ, որը մի քանի օր առաջ կոչ էր անում ընտրություններին չմասնակցել և Ժողովրդի իշխանությունը, ժողովրդի ձայնը իշխանությաններին նվիրելն էր համարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter