HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

BBC-ն` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին

BBC-ն անդրադարձել է նախագահի 63-ամյա թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա ժամեր առաջ Երևանում տեղի ունեցած հարձակմանը` նշելով, որ ըստ պաշտոնյաներին, տեղի ունեցածը մահափարձ էր:

«Պարոն Հայրիկյանը, ով հայտնի այլախոհ էր խորհրդային դարաշրջանում, փետրվարյան քվեարկության համար պայքարող 8 գործիչներից մեկն է: Նա տարիներ է անցկացրել խորհրդային բանտերում, ճամբարներում ու աքսորում գաղտնի քաղաքական կազմակերպության անդամ լինելու, ինչպես նաև տարածված տեսակետին ընդդիմացող հայացքներ արտահայտող իր գրվածքների համար»,- գրում է BBC-ն:

Անգլիական լրատվամիջոցը նշում է, որ Պարույր Հայրիկյանը համարվում է ընտրություններում հաղթելու շանսեր չունեցող թեկնածուներից մեկը այն դեպքում, երբ ակնկալվում է, որ կհաղթի գործող նախագահ Սերժ Սարգսանը:

«2008-ի նախագահի ընտրությունները հանգեցրին ոստիկանության և ցուցարարների միջև բախումների, որոնց հետևանքով 10 մարդ մահացավ : Այնուհետև պարոն Սարգսյանը հռչակվեց հաղթող»,- հիշեցնում է BBC-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter