HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». նախարար Մովսիսյանը նորից ծլկեց

Հունվարից սկսած հայ ժողովուրդն ահաբեկված սպասում է գազի թանկացմանը: Եվ փոխանակ այդ հարցի շուրջ պաշտոնական պարզաբանումներ տրվեն, Ռուսաստանի հետ նենգաբար բանակցող կառավարությունը ոչ միայն թաքուն լուծել է այդ հարցը, այլեւ զլանում է պարզաբանումներ տալ:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով կառավարության 2013-ի նիստերից հետո դեռ ոչ մի անգամ կենտրոնական մուտքից դուրս չի եկել, երեկ էլ խուսափել է պատասխանից:

Մինչ նիստը լրագրողները բռնացրել են նախարարին եւ հետաքրքրվել գազի թանկացմամբ ու «Նաիրիտի» վաճառքով: Վերջինս խոստացել է պատասխանել նիստի ավարտից հետո, բայց, սովորության համաձայն, աննկատ ծլկել է շենքի ետնամուտքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter