HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». «Հայրենակիցներ» ծրագրում հերթերը մեծացել են

Ի հեճուկս այն խոսակցությունների, թե Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվող «Հայրենակիցներ» միգրացիոն ծրագիրը կասեցվելու է, այն շարունակվում է ու դեռ ավելի մեծ թափով: Երեկ «ՉԻ»-ն այցելել է Երեւանի Մանուշյան փողոցում գտնվող ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցչություն, որտեղ ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներն են ներկայացնում նշված ծրագրից օգտվելու համար:

«ՉԻ» այցելության պահին ներկայացուցչության մուտքի մոտ մի քանի տղամարդ հերթ էին կանգնած: Նրանք սպասում էին, որ իրենց թույլ տան ներս մտնել ու ներկայացնել համապատասխան փաստաթղթերը: Գրասենյակի աշխատակիցները «ՉԻ» թղթակցին արգելել են ներս մտնել. ասել են, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ նախօրոք զանգահարեք եւ հերթագրվեք:

Հերթում կանգնածներից մեկը թերթի թղթակցին ասել է, որ եթե առաջ դիմողներին 2 ամիս հետո էին կանչում՝ հանդիպում նշանակում, հիմա արդեն հանդիպման նշանակմանը կարելի է սպասել միայն 3 ամիս անց, ինչը նշանակում է, որ գնալով մեկնողների թիվն ավելանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter