HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները Կոտայքում

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին այցելեց Կոտայքի մարզ: Նախընտրական հանդիպումներ կայացան Չարենցավան, Բյուրեղավան, Նոր Հաճն քաղաքներում:

Չարենցավանում կինոթատրոնի մերձակա հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը եկել էին ոչ միայն «Ժառանգության» անդամներն ու համակիրները, այլեւ ընդդիմադիր այլ կուսակցությունների ակտիվիստներ: Տարբեր կուսակցական պատկանելությամբ մի քանի հարյուր անձանց համար Հովհաննիսյանը նախընտրելի թեկնածուն է ընթացող մրցապայքարում, ինչն ակներեւ էր թեկնածուի ելույթին ներկաների արձագանքից:

Բյուրեղավանում նախատեսված դահլիճային հանդիպումը նույնպես տեղափոխվեց մերձակա բացօթյա տարածք, քանի որ հարյուրից նվազ աթոռներ ունեցող դահլիճում անհնար էր երկու-երեք հարյուր անձի մասնակցություն ապահովել: Դահլիճային հանդիպմանը նախատեսված էր Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրի ներկայացում: Թեեւ հանդիպմանը տիրող ,մթնոլորտը ավելի հանրահավաքային էր, քան  դահլիճային, Հովհաննիսյանը իր բառերով՝ Բյուրեղավանում առաջին անգամ ներկայացրեց նախընտրական ծրագիրը: Ներկայացվեցին դրույթներ արդյունաբերության, բանակի, պետական ծառայության, արտագաղթի կանխման եւ այլ ոլորտների առնչությամբ: 

Նոր Հաճնում կայացավ նախընտրական հանրահավաք-հանդիպում, որտեղ կողմնակիցների եւ համակիրների հոծ շարքերին Հովհաննիսյանը կրկին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: «Թող ոչ ոք մեզանից չբացակայի» մաղթանքով Հովհաննիսյանը ավարտեց խոսքը, կրկին հավաստիացնելով, որ եթե 70 տոկոս մասնակցություն լինի փետրվարի 18-ի ընտրությանը, հնարավոր կդառնա կոտրել կեղծիքի մեքենան եւ ճանապարհ հարթել դեպի Նոր Հայաստան:

Հանդիպումները լուսաբանվեցին շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների կողմից:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter