HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցվածների միայն 46%-ն է ծանոթ գործող կենսաթոշակային համակարգին

Այսօր ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ) «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության հետ համատեղ ներկայացրեց Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների մասին հանրության իրազեկվածության ելակետային հետազոտության արդյունքները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանում գործող բաշխողական կենսաթոշակային համակարգը ֆինանսապես անկայուն է, որտեղ բացակայում է հիմնավոր կապը համակարգին կատարած վճարումների և ապագա կենսաթոշակային եկամտի միջև: Սա լուրջ հակախթան է գործող համակարգին քաղաքացիների միանալու համար: Այս խնդրի լուծման նպատակով Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը` ներդնելով կամավոր և պարտադիր կուտակային բաղադրիչները, որպեսզի համակարգը դառնա ֆինանսապես կայուն և ապահովի եկամուտների համապատասխան մակարդակ` կենսաթոշակի անցնելիս:

Բարեփոխման գործընթացը պահանջում է շարքային քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների մտածելակերպի, վերաբերմունքի և վարքագծի արմատական փոփոխություններ, որին ՀՀ կառավարությունը նախատեսում է հասնել հանրային իրազեկման և կրթության քարոզարշավի միջոցով:

ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ն պայմանագիր է կնքել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության հետ, որը մշակել և ՀՀ 16 և բարձր տարիքի գյուղաբնակ և քաղաքաբնակ 992 քաղաքացու շրջանում անցկացրել է հետազոտություն: Վերջինս քաղաքականություն մշակողներին թույլ կտա առավել արդյունավետ և հասցեական կազմակերպել հանրային իրազեկման քարոզարշավը` միաժամանակ բարձրացնելով հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակը:

Հետազոտությունը պատասխանում է այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են կենսաթոշակային ներկա համակարգի և առաջիկա բարեփոխումների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը և վերաբերմունքը, կենսաթոշակների վերաբերյալ մտահոգությունն ու հարցվածների տեղեկատվության ստացման աղբյուրները:

Ըստ հետազոտության` հարցվածների միայն 46%-ն էր ծանոթ գործող կենսաթոշակային համակարգին և նրանցից ընդամենը 27%-ը գիտեր, որ գործող համակարգը բաշխողական է: Հարցվածների ընդամենը 0.9%-ը գիտեր գործատուի և աշխատողների կողմից կատարվող սոցվճարների ճիշտ չափը:

Հարցվածների 36%-ը լսել էր կենսաթոշակային բարեփոխումների մասին, իսկ 39%-ը պատրաստակամություն էր հայտնել միանալու կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին:

Որպես տեղեկատվության նախընտրելի աղբյուր` հեռուստատեսությունը ստացել էր ձայների մեծամասնությունը (90%-ից քիչ ավել), որին հաջորդում էին թերթերն ու ամսագրերը (19-21%), և վերջում` հարազատներն ու ծանոթները (հարցվածների 14-19%-ը):

Մեկնաբանություններ (1)

rahageets
And where, pray tell, is the government going to invest the funds of those who volunteer their hard earned money? Who in the Armenian government is even professionally capable of making such sound judgements?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter