HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

843 խոշոր կազմակերպություններից աուդիտ չեն անցել 167-ը

ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարա­րականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները։

Համաձայն այդ տվյալների, 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, որից.

404 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն,

256 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն,

16-ի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել: 

167 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել:

Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա  գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: 843 կազմակերպությունից 146 կազմակերպություն համարվում է խոշոր ըստ գործունեության հասույթի, 216-ը` ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի, իսկ 312-ը և ըստ գործունեության հասույթի և ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի:

Կից ներկայացվում է խոշոր համարվող /թվով 843/ կազմակերպությունների աուդիտ անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Фինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter