HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի այգիներում նոր կառուցապատումները պետք է արգելվեն

Մաշտոցի և այլ այգիներում հիմնական կառույցներ չպետք է լինեն

Նշելով, որ չնայած հանրային տարածքի համար վերջին տարիների քաղաքացիական պայքարին` Երևանի քաղաքապետարանը դասեր չի քաղել և չի կարողանում որոշում ընդունել Երևանի այգիների կառուցապատումները կանգնեցնելու համար:

Այսպես, 2013թ. հունվարի 25-ին էկոլոգիական հանձնաժողովի նիստին են ներկայացվել Մալիբու սրճարանի և Արաբկիրի Պրագայի այգու վերակառուցման նախագծերը, որոնք ոչ այլ ինչ են, քան այգում հիմնական շինություններ:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը կրկին շեշտում է, որ կտրականապես դեմ է այս և որևէ այլ նախագծի, որը առանձին անհատների շահերին կծառայեցնի հանրային տարածքները: Բոլոր տգեղ և կրպակատիպ կառույցները պետք է քայլ առ քայլ դուրս բերվեն այգիներից, այլ ոչ թե օրինականացվեն: Որևէ սեփականատերի շահ չի կարող բարձր լինել, քան հանրության շահը:

Երևանի ավագանին և քաղաքապետը պետք է իրենց մեջ վերջապես ուժ գտնեն սկզբունքային որոշում կայացնելու Երևանի հանրային այգիների անձեռնմխելիության մասին: Այդ բոլոր քայլերը բացասաբար են ազդում առանց այդ էլ անկում ապրող Երևանի քաղաքակրթական մակարդակի վրա:

Նշենք նաև, որ էկոլոգիական հանձնաժողովը մինչև օրս քննարկել է տասնյակ ահազանգերի, Նորքի անտառների մասին և այլ հրատապ խնդիրներ, սակայն այդ քննարկումները գրեթե անհետևանք են մնում Երևանի քաղաքապետարանի, վարչությունների և պատասխանատուների համար: Նման պայմաններում էկոլոգիական հանձնաժողովի աշխատանքը դառնում է ոչ համարժեք և ծառայում է որպես շղարշ նախկին գործելաոճը շարունակելու համար:

Ելնելով վերոշարադրյալից՝ հայտարարում ենք, որ կտրականապես դեմ ենք նման որևէ կառուցապատման հանրային այգիներում և պատրաստ ենք օգտագործել քաղաքացիական պայքարի բոլոր միջոցները հանրային այգիները մասնավորի միջամտությունից զերծ պահելու համար:

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter