HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կատարվածը ներազդել է ներքաղաքական վիճակի վրա. Արման Մելիքյան

«Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը խիստ մտահոգիչ է եւ բարեբախտություն է, որ իր կյանքին հիմա անմիջական վտանգ չի սպառնում: Կատարվածն արդեն իսկ ներազդել է ներքաղաքական վիճակի վրա, սակայն դեռ վաղ է եզրակացություններ անելը. անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Նրա ասելով` դեռ հունվարի 21-ին է հայտարարել, որ կասեցնում է իր քարոզարշավը նախընտրական ծրագրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բաղադրյալները հանրությանը ներկայցնելու մասով, սակայն հետեւողականորեն զբաղվելու է ընտրությունների օրինականությունն ու իրավաչափությունը երաշխավորող նախադրյալների ապահովմամբ:

«Այս ուղղությամբ մեր աշխատանքը շարունակվելու է նաեւ այժմ, քանի որ այն անձնավորված բնույթ չունի եւ բխում է բոլորի` հանրության, իշխանությունների եւ թեկնածուների ընդհանուր շահերից»,- ասում է Արման Մելիքյանը:

Թեկնածուն դժվարանում է այս պահին սպառիչ պատասխան տալ, թե Հայրիկյանին կատարվածը ընտրությունները խափանելո՞ւ նպատակ էր հետապնդվում, թե՞ այլ դրդապատճառներ կային:

«Շատ բան կախված կլինի նաեւ պարոն Հայրիկյանի ինքնազգացողությունից ու տրամադրվածությունից»,- ավելացրեց Ա. Մելիքյանը:

Ըստ նրան, այս պահին էլ ինքն իրեն քաղաքացի է զգում, անկախ այն բանից՝ Հայաստանն ապահո՞վ է, թե՞ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter