HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հայրիկյանին կատարվածն արտաքին ուժերի ձեռքի գործ է. Վարդան Դևրիկյան

Արևմուտքը մեդիային մեծ կարևորություն է տալիս: Այդ ենթատեքտում, ըստ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի, արտաքին աշխարհում Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կընկալվի որպես լուրջ ճգնաժամի պես մի բան:

Դևրիկյանը հավատացած է, որ դա արտաքին ուժերի ձեռքի գործ է, որովհետև Հայաստանում ոչ ոքի ձեռնտու չէր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ինչ-որ բան անել: Նրա կարծիքով, սա մեր երկիրը վարկաբեկելու փորձ էր:

«Այս ամեն ինչը ցույց տվեց՝ նախընտրական գրավը պետք է բարձրացնել, դարձնել մինիմում 20 միլիոն դրամ, որովհետև հիմնական թեկնածուներին եթե հանենք (առաջին տեղը չհաշված)՝ Բագրատյան, Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, մնացածը հավաքական կոմպլեկտ խեղկատակի մի կերպար են կազմում: Այս իրավիճակում ի՞նչ պետք է անել: Ես ենթադրում եմ, որ ուժային կառույցների ներկայացուցիչները, սա լուրջ եմ ասում, մեծ թիկնապահներով կամ ինչ-որ ձևով պետք է պահեն մյուս թեկնածուներին՝ այն չորս անկապներին: Որովհետև, եթե դրանցից որևէ մեկի վրա մահափորձ կատարեն, էլի մեծ ռեզոնանս կլինի. կասեն՝ երկրորդ թեկնածուի վրա էլ մահափորձ կատարեցին»,- ասում է Դեւրիկյանը:

Գրականության ինստիտուտի փոխտնօրենի դիտարկմամբ, «հացադուլ անողի» մասին անընդհատ խոսելով՝ լրագրողները հսկայական կերպար են ստեղծում:

«Սփյուռքից օրական 10-20 մարդ զանգում-հարցնում է՝ սա ի՞նչ թեկնածու է, նա ի՞նչ թեկնածու է: Աստված ոչ անի, եթե նրանցից մեկի հետ, որ ամբողջ օրը հայկական եթերում է, ինչ-որ բան կատարվի: Դուրս կգա, որ նա ռեալ թեկնածու է եղել, ով ամբողջ օրը մեդիայից չի իջնում ներքև, ու այդ մարդու վրա էլ են մահափորձ կատարում»,- ասաց Դևրիկյանը և եզրափակեց՝ Պարույր Հայրիկյանին քաջ առողջություն:

Մեկնաբանություններ (3)

հայ մարդ
Ափսոս է էդ տեղը, որ քեզ նման աշխատող ունի; Ու ավելի ճիշտն այն է, որ խեղկատակը հենց ինքդ ես;
Վահե-2010
Ճիշտ է, ճիշտ, Հայաստանում ոչ ոքի ձեռնտու չէ ընտրակաշառքներ բաժանելն ու ընդհանրապես կաշառք վերցնելով վիզը հաստացնելը, ուրեմն դա արտաքին ուժերի ձեռքի գործ է:
Թլկատինցի
Մեր ուշիմ վերլուծաբան Դեւրիկյանը Ի՞նչ արտաքին ուժերի մասին նկատի ունի: Չեմ հասկանում: Անհեթեթութիւն: Հայաատանում աջ ու ձախ ինքնակոչ վերլուծաբան կայ: Այլեւս բաւ է նման մարդկանց կարեւորութիւն տալու: Դեւրիկյանը քանքատւում է ոչ արժանի թեկնածուների մասին, մինչդեռ մենք քանքատվում ենք իրեն նման պարապ վերլուծաբաններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter