HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Շինարարության ոլորտում առաջատարը Երեւանն է, բնագավառը՝ անշարժ գույքը

2012-ին Հայասատանում կատարվել է շուրջ 470 մլրդ դրամի շինարարություն: Այս գումարները ներառում են պետբյուջեի, համայնքային բյուջեների, միջազգային վարկերի, մարդասիրական օգնության եւ տեղական կազմակերպությունների ու բնակչության միջոցները: Տվյալներն այսօր հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Զարմանալի չէ, որ առաջին տեղում մայրաքաղաք Երեւանն է, որտեղ կատարվել է շուրջ 256 մլրդ-ի շինարարություն: Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է. այստեղ շինարարության վրա ծախսվել է ավելի քան 43 մլրդ դրամ: Երրորդը Տավուշն է, որտեղ ավելի քան 35 մլրդ է ներդրվել շինարարության համար: Շիրակի մարզը չորրորդ հորիզոնականում է՝ 27 մլրդ: Հնգյակը եզրափակում է Արագածոտնը՝ շուրջ 24 մլրդ: Ամենաստորին հորիզոնականում Վայոց ձորն է. անցյալ տարի այստեղ կատարվել է 5 մլրդ դրամի շինարարություն:

Նշված 470 մլրդ դրամից 120-ը ծախսվել է անշարժ գույքի ոլորտում: Մոտ 63 մլրդ-ի շինարարություն էլ կատարվել է տրանսպորտի բնագավառում: 44 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ծառայությունների հետ կապված:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter