Ոստիկանության կոչը նախագահի թեկնածուներին
ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ և հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու և բացահայտելու համար:
ՀՀ ոստիկանությունը, կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռևս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ նախագահի թեկնածուների անվտանգությունը, մասնավորապես, ըստ իրենց դիմումի՝ նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ:
ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը` իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը և կոչ է անում նրանց օգտվելու այդ հնարավորությունից:
ՀՀ ոստիկանություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել