HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրիկյանի դեմ իրականացվածը ճղճիմ, նենգ ու ստոր արարք է. ԿԸՀ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ:

Նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը .

«Հանրապետության նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացվածը խստորեն դատապարտում ենք` որակելով այն ճղճիմ, նենգ ու ստոր արարք` ուղղված ընտրական բնականոն գործընթացների խոչընդոտմանը: Հուսով ենք, որ միջադեպն արագ կբացահայտվի, և բոլոր մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը: Պարոն Հայրիկյանին մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում»:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է նաև Հանրապետության նախագահի թեկնածուի համար  առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի համարելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու պայմանները` մասնավորապես նշելով, որ Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտ ճանաչելու իրավասությունը վերապահված է ՀՀ Սահմանադրական դատարանին, իսկ այդ հարցով ՀՀ Սահմանադրական դատարան կարող է դիմել բացառապես այն թեկնածուն, ում համար, ըստ տվյալ թեկնածուի, առաջացել է այդ խոչընդոտը:

Նշվածով պայմանավորված և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու գործառույթ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար սահմանված չէ, հանձնաժողովը, «Ընտրական օրենսգրքի» պահանջներին համապատասխան, նիստում քննարկել է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքը` 14.01.2013թ.-30.01.2013թ. ժամանակահատվածի համար:

Քննարկման արդյունքում փաստվեց, որ հիշյալ հարցով պայմանավորված «Ընտրական օրենսգրքի» որևէ խախտում չի արձանագրվել, և տեղեկանքը տեղադրվեց ԿԸՀ համացանցային կայքում:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter