Բանակից զորացրվածներին կհատկացվի ևս 42 անվճար մագիստրոսական տեղ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ կառավարության մայիսի 5-ի N 620-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային և թափուր մնացած տեղերը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին հատկացնելու վերաբերյալ:
Լրացուցիչ հատկացված տեղերը, ըստ մասնագիտությունների, կբաշխվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար նախատեսված մրցույթի փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո:
ԿԳՆ-ն հայտնում է, որ ընդհանուր առմամբ բանակից զորացրվածների համար այս տարի հատկացվել է 141 մագիստրոսական անվճար տեղ:
Լուսանկարը` mil.am-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել