HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոտուլիզմի դեպք՝ Պառավաքար գյուղում. 4 մարդ հոսպիտալացվել է

Փետրվարի 1-ին Տավուշի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչները հունվարի 30-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղ: Փետրվարի 1-ին հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները՝ թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կլլման ակտի խանգարում:

Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Հիվանդները ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter