
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դատապարտում է նախագահի թեկնածուի դեմ մահափորձը
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը դատապարտում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, որը տեղի է ունեցել երեկ Երևանում:
«Ես ցնցված և վշտացած եմ այս ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձով: Խիստ դատապարտում եմ բռնության այս դրսևորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի համար այդքան վճռորոշ ժամանակահատվածում` նախագահական ընտրություններին ընդառաջ:
Հավատացած եմ, որ բոլոր քայլերը կձեռնարկվեն, որպեսզի կատարվի այս միջադեպի անհապաղ հետաքննություն և հույս եմ հայտնում, որ այս դեպքը ստվեր չի գցի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների գործընթացի վրա»,- նշեց դեսպան Սորոկինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել