Արցախում փորձում են կանխարգելել աֆրիկյան ժանտախտի տարածումը
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությունում քննարկվել են հանրապետությունում կրկին բռնկված աֆրիկյան ժանտախտի կանխարգելման մեխանիզմներն ու հետագայում խոզաբուծության զարգացման հետ կապված առաջարկվող հարցերը:
Հիվանդության առաջացման պատճառների և առկա օջախների վերաբերյալ գյուղնախարարի հաղորդման համաձայն` հանրապետության մեկ տասնյակից ավելի համայնքներում արձանագրվել են աֆրիկյան ժանտախտի դեպքեր: Վարակի կանխման ուղղությամբ շրջաններում ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների հետ համապատասխան բաժինների կողմից կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրին շրջվարչակազմերի ղեկավարները:
Միջոցառումներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար առաջարկվեց համայնքներում հաշվառել վարակված անասունների գլխաքանակը, և կենտրոնացված ձևով իրականացնել անարյուն եղանակով ոչնչացումներ:
Անհրաժեշտ համարվեց համայնքներում ստեղծել անասնագերեզմանոցներ, իսկ մյուս անասուններն առնել փակ պահվածքի տակ: Վարչապետը հրահանգեց բնակիչների շրջանում համապատասխան բացատրական աշխատանքներ տանել, իսկ առաջարկվող պայմաններին չենթարկվող խոզաբույծների նկատմամբ կիրառել պատժամիջոցներ: Ա. Հարությունյանը հանձնարարեց նաև օրենսդրական կարգավորում տալ տնտեսության կարևոր այս ճյուղի հետագա զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրներին:
Խորհրդկացությանը մասնակցում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Ա. Ղարամյանը, փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել