HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցաշար՝ նախագահի բոլոր թեկնածուներին

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է 2013թ. փետրվարյան ընտրություններում առաջադրված նախագահի բոլոր թեկնածուներին՝ խնդրելով ներկայացնել բանակի բարեփոխման մասին իրենց տեսլականը՝ պատասխանելով կից ներկայացված մանրամասն հարցաշարին, որը մշակվել է «Բանակն իրականում» խմբի նախաձեռնությամբ:

Նախագահի թեկնածուներին խնդրել ենք հնարավորության դեպքում հարցերին պատասխանել մեկշաբաթյա ժամկետում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդ պատասխանները հրապարակելու ենք ստանալուն պես:

Հարցաշարին ուղեկցող գրությունում, մենք հորդորել ենք նախագահի թեկնածուներին իրենց նախընտրական ելույթներում նույնպես հանդես գալ բանակի բարեփոխման մասին ծրագրային առաջարկություններով եւ այդ թեմայով բանավեճի հրավիրել այլ թեկնածուների:

«Մեր համոզմամբ, զինված ուժերը արմատական բարեփոխման հրատապ կարիք ունեն: Մենք ակնկալում ենք, որ այդ թեման կդառնա նախագահական ընտրարշավի ամենաքննարկվող թեմաներից մեկը»,- ասված է թեկնածուներին ուղղված նամակում:

Հիշեցնենք, որ նախորդ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «Բանակն իրականում»-ը դիմել էր առաջադրված քաղաքական ուժերին այս նույն հարցաշարով, սակայն միայն երկու քաղաքական ուժ էր պատասխանել հարցմանը:

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կազմած հարցաշարը

1. Ինչպիսի սկզբունքով պետք է համալրվի Զինված ուժերի շարքային կազմը` ա/զորակոչային, բ/պայմանագրային, դ/ միլիցիոնային-աշխարհազորային, գ/խառը:

1.1. Ինչպես պետք է կազմակերպվի միլիցիոնային-աշխարհազորային համալրման համակարգը (եթե նման համակարգ ներդրվի):

1.2. Ինչպիսին պետք է լինի կադրերի կրթության, ընտրազատման և առաջխաղացման համակարգը:

1.3. Ինչպեսն պետք է լինի պահեստազորի համակարգը (կազմակերպաիրավական սկզբունքներ, կառուցվածք):

1.3.1. Ինչ սկզբունքներով պետք է կազմակերպվի ակտիվ պահեստազորը:

2. Ինչպիսի կառուցվածք և կազմ պետք է ունենան Զինված ուժերը:

2.1. Ինչպիսին պետք է լինի Զինված ուժերի կառավարման համակարգը /կառավարման հիմնական մարմիններ, դրանց ենթակարգությունը և լիազորագործառութային հարաբերակցությունը (հատկապես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ միջև), մասնավորապես` ինչպես պետք է լուծվեն Զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարման մարմին լինելու, զորատեսակների հրամանատարություններն առանձնացնելու և կառավարման կենտրոնական մարմին ստեղծելու, պատերազմի ժամանակ նշանակվող Գլխավոր հրամանատարի լիազորություններն ու գործառույթները սահմանելու, պաշտպանության նախարարին Զինված ուժերի կառավարման համակարգից հանելու հարցերը:

2.2. Ինչ հիմնական սկզբունքերով պետք է կազմակերպվի զինվորական ծառայությունը:

3. Ինչ կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար:

3.1. Խախտված իրավունքների բողոքարկման ինչպիսի մեխանիզմ և լծակներ պետք է ներդրվեն խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու համար:

4. Ինչպիսին պետք է լինի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության համակարգը (սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):

5. Ինչպիսին պետք է լինի պաշտպանական բյուջեի ձևավորման, կատարման, հսկողության և վերահսկողության համակարգը, այդ թվում` թափանցիկության ապահովման տեսակետից (սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ):

6. Որոնք են Զինված ուժերի գործունեության գաղտնիության ապահովման պարամետրները:

7. Ինչպե՞ս պետք է վերակազմակերպվեն զինված ուժերին առնչվող իրավապահ մարմինները՝ ՊՆ Ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունը, Զինվորական դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter