«Փոփ-Փանքը» 30 տարի հետո
Սոնա Սիմոնյան
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր տեղի ունեցավ «Փոփ-փանք» ցուցահանդեսի բացումը: Նախագծի համադրողներն են Շահանե Խաչիկյանն ու Արման Ղարիբյանը, խորհրդատուն` Արման Գրիգորյանը:
Հայաստանում «Փոփ-Փանք» ոճը սկիզբ է առել անցյալ դարի 70-ականների վերջում և 80-ականների սկզբին: Հասարակական առավել մեծ հնչեղություն է ստացել «պերեստրոյկայի» տարիներին:
Այսօր բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողներ իրենց հայացքները պաշտպանելու համար դիմում են արվեստի այս լեզվին:
«Փոփ-Փանք» նախագիծը առաջին փորձերից է ներկայացնել այս արվեստի անցած 30-ամյա ուղին: Նախագծի շրջանականերում ներկայացվեց երեք սերնդի արվեստագետների կատարված աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել