HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». դոմինոյի էֆեկտը ՀԱԿ-ում

ՀԱԿ-ում տեղի ունեցող գործընթացները դոմինոյի էֆեկտով տարածվում են ՀԱԿ մնացյալ կուսակցությունների վրա: Բարդ ընտրության առջեւ է կանգնած նաեւ ՀԺԿ-ն, որի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն արդեն ապաքինվել է եւ սկսել է քաղաքական հանդիպումներ ունենալ՝ կողմնորոշվելու համար: ՀԺԿ-ն հիացած չէ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գործունեությամբ եւ կողմ է ՀԱԿ ռոտացիոն կառավարման սկզբունքին, ինչը նշանակում է, որ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու սկզբունքը ՀԺԿ-ի համար նույնպես ընդունելի չէ:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու խնդրին, ապա ՀԺԿ-ն, ըստ ամենայնի, չի պաշտպանի Հրանտ Բագրատյանին: Բանն այն է, որ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վեճ է ծագել ՀԱԿ քաղխորհրդում՝ ՀԺԿ-ն ներկայացնող Ստեփան Մինասյանի եւ «Ազատություն» կուսակցությունից Վոլոդյա Բրուտյանի միջեւ: Վերջինս պնդել է, որ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում՝ Տեր-Պետրոսյանից հետո, պետք է լինի Հրանտ Բագրատյանը՝ հաշվի առնելով վերջինիս անցած ուղին, կենսագրությունը, վաստակը: Սակայն Տեր-Պետրոսյանը որոշեց երկրորդ տեղում գրել Ստեփան Դեմիրճյանին: Հետագայում Տեր-Պետրոսյանը, պառլամենտ չմտնելով, իր տեղը զիջեց Բագրատյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter