HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Եղիազարյանը չի հասկանում Սահակյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նախօրեին այցելել էր նախագահական թեկնածու, ԳԱԱ-ի մոտ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին: ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով Գ. Սահակյանի այցին, թերթի հետ զրույցում ասել է. «Ճիշտ կլիներ՝ Գալուստ Սահակյանը ժամանակին՝ տարիներ առաջ, այցելած լիներ նախագահական նստավայրի մոտ անձրեւի տակ նստացույց հայտարարած Գրետա Սարգսյանին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը: Եթե այն ժամանակ այցելեր, դա կհասկանայի: Այս դեպքում այցը չեմ հասկանում»: Ու իսկապես, հետաքրքիր է, թե ինչ շարժառիթներով է նա գնացել Ղուկասյանի մոտ, որին պատկանող «Ռադիո Հայ»-ի հիմնական գործընկեր ռուսական ռադիոկայանը հենց հաջորդ օրը խզել է պայմանագիրը նախագահի թեկնածուի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter