HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». գոնե ֆիլմի փողը հանեին

Լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակել Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ Իրանի ադրբեջանցիներին տրամադրելու համաձայնագրի մասին: Ըստ դրանց` իրանական կողմին անհրաժեշտ է առնվազն 50 հազար հեկտար արոտավայր, հայկական կողմն էլ վարձակալության արժեք է սահմանել տարեկան 25 դոլարը` մեկ հեկտարի համար:

«ՉԻ»- Եթե որեւէ մեկը լավ չպատկերացրեց, թե որքան է այդ 50 հազար հեկտարը (500 քառակուսի կմ), պարզաբանենք, որ Մեղրիի շրջանի տարածքը մոտավորապես հենց այդքան է: Վարձակալության գումարն էլ, համապատասխանաբար, կազմելու է տարեկան 1,2 մլն դոլար (համեմատության համար նշենք, որ Քաջարանի կոմբինատի տնօրենի տարեկան աշխատավարձը, որոշ տեղեկությունների համաձայն, 1,4 մլն դոլար է): Մի խոսքով, Հայաստանի հանրապետական իշխանությունները Նժդեհի ազատագրած Սյունիքի մի ամբողջ շրջան վարձակալությամբ հանձնում են Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգին` նորմալ կազինոյի տարեկան շահույթի չափ գումարի դիմաց: Մնում է հուսալ, որ համաձայնագիրը ստորագրած պաշտոնյան ստորագրելուց հետո չի ասել . «Յա Գարեգին Նժդեհ»:

Մեկնաբանություններ (1)

hayk
Chen aseel vor irenq GAREGIN NZDEH EN!, BAYC HHKN SERZ SARGSYANI GLXAVORUTYAMB U VOGEVORVAT , HZDEHYAN GAXAPARNERov bolorin i chuyc, ov vonch kara ,davadrabar, gaxtni ,bacahayt talanum en erkir@; gitakcelov vor ayspisi hadzoxutyan havanakanutyun chen unena AYLEVS IRENC KYAQUM .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter